Որ վիրահատության ու հարցաքննության ժամանակ տեսախցիկը պարտադիր լինի


15:34 , 9 հունվար, 2013

Ես բազմիցս ասել եմ ու կասեմ:
Բոլոր վիրահատությունները ու հարցաքննությունները տեսագրել է պետք: Հիվանդի ու հարցաքննվողի մոտ ամենուր պիտի տեսախցիկ տրամադրեն: Փաստաբանի նման պարտադիր մի բան: Առանձնապես մեծ ծախսերի հետ չի կապված: Ու շատ գլխացավանքներից կազատվենք: Ասենք,որ հարկ չունենա բժիշկը երդվելու, թե հորս արև ամեն ինչ ճիշտ եմ արել, կամ էլ թե հարցաքննվողը ինքն իրեն դուրս շպրտեց պատուհանից:
Էլ չեմ ասում, թե բանտախցերում ինչքան ա անհրաժեշտ: Որ եթե մարդը բանտ է ընկնում, էնտեղից ուղղված դուրս գա, ոչ թե եսիմ ով....ու եսիմ  ոնց ...

Անզեն աչքով էլ էստեղ շատ կոպիտ խախտումներ կգտնես: