Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդհատել է իր ելույթը Լիոնել Մեսսիին 300-րդ գոլի կապակցությամբ շնորհավորելու համար
18:35 , 18 փետրվար, 2016
Լրիվ մեր դասարանից է։ Ես էլ կանեի)))
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տարադրամի արժեզրկման և բենզինի գներին առնչվող ելույթն ընդհատել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին Լա լիգայում 300-րդ գոլի կապակցությամբ շնորհավորելու համար:
53-ամյա պաշտոնյան ելույթի ընթացքում ասել է «Կեցցե Մեսսին, կեցցե Կատալոնիան»։
Այնուհետև Մադուրոն ներկաներին հարցրել է, թե ովքեր են «Բարսելոնային» երկրպագում, ովքեր՝ «Ռեալին»: