Ըստ շրջանառվող վարկածի՝ Անկարայում գործի է դրվել 100 կգ-անոց պայթուցիկ


00:47 , 18 փետրվար, 2016
Անկարայում ժամեր առաջ տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ թուրքական որոշ լրատվամիջոցներ, հղում անելով անվտանգության ոլորտի պաշտոնյաներին, հայտնում են Քրդստանի բանվորական կուսակցության կողմից իրականացված լինելու հավանականության մասին՝ նշելով, որ դա կարող է լինել Սուրում և Ջիզրեում թուրքական բանակի գործողությունների պատասխանը: Ըստ շրջանառվող վարկածի՝ գործի է դրվել 100 կգ-անոց պայթուցիկ: