Աֆղանստանում «Մի-8» ռուսական ուղղաթիռ է գնդակոծվել


17:14 , 17 փետրվար, 2016
Ուղղաթիռում եղել են անձնակազմի 4 անդամներ և ուղևորներ:
Գնդակոծման արդյունքում վնասվել է ուղղաթիռի ետնամասը ,զոհեր և վիրավորներ չկան:
Ուղղաթիռը փորձել են պայթեցնել աֆղանական Կունդուզ քաղաքի մոտ,երբ այն սկսել է վայրէջք կատարել:
Ուղղաթիռը պատկանել է «ՅուՏեյր» ավիաընկերությանը,որը ՄԱԿ-ի հետ կնքած հատուկ պայմանագրով տարբեր ուղղություններով թռիչքներ էր իրականացնում: