1924թ-ի փետրվարի 17-ին է ծնվել լեգենդար հայ հետախույզ, ԽՍՍՀՄ հերոս Գևորգ Վարդանյանը


00:22 , 17 փետրվար, 2016
Վարդանյանի հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է 1943թ, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերությունների ղեկավարների (Ստալին, Ռուզվելտ, Չերչիլ) անվտանգությունը: Հայ հետախույզին եւ նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ «մեծ եռյակի» ղեկավարների դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը: