Ի՞նչ պատասխան պետք է տա առաջին նախագահը


10:03 , 9 հունվար, 2013

«Իսկ ի՞նչ պատասխան պետք է տա առաջին նախագահն այն մասսաներին, որոնք իրեն հավատացել են եւ, ցավոք, դեռ հավատում են: Ի՞նչ պատասխան պետք է տա այն 10 զոհերին եւ նրանց հարազատներին, ովքեր անմեղ տեղը զոհվեցին՝ նաեւ այս իշխանությունների հաբռգած լինելու պատճառով: Բայց այդ մարդիկ առաջին նախագահի ետեւից էին գնում, ու նա պարտավոր էր նրանց կողքին կանգնելու. եթե ժամանակին այդպես վարվեին Կամոն, Ստեփան Շահումյանը եւ մյուսները, ապա հաստատ համոզված եմ, որ 1917 թվականի հեղափոխությունը կձախողվեր»: