Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը հասել է ռեկորդային ցուցանիշի


16:26 , 15 փետրվար, 2016

35294Armfootball.com-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանիտրանսֆերային արժեքը բարձրացել է 6 միլիոն եվրոյով՝ հասնելով 28 միլիոն եվրոյի, հայտնում է Transfermarkt.de կայքը:

Նշենք, որ սա ռեկորդային ցուցանիշ է Մխիթարյանի համար: Հավելենք՝ ընթացիկ մրցաշրջանում Հենոն անցկացրած 33 խաղում խփել է 18 գոլ և կատարել է 17 գոլային փոխանցում: