iPhone-ը կոտրելու միջոց է գտնվել՝ կարգավորումներում ամսաթիվը փոխելու ժամանակ


03:52 , 13 փետրվար, 2016

Tert.am–ը գրում է.

Համացանցի օգտատերերն iPhone սմարթֆոնը կոտրելու ձև են գտել՝ սարքի կարգավորումներում համակարգային ամսաթիվը փոխելու միջոցով։ Համապատասխան քայլերը հրապարակվել են Reddit կայքում։

Եթե ամսաթիվը փոխվի 1970 թվականի հունվարի 1-ի և iPhone-ը վերագործարկվի, ապա այն «սառում» է լոգոյի պատկերման ժամանակ և այլևս չի միանում։ Նման խնդրի են բախվում բոլոր iPhone-ները, որոնք աշխատում են A7 և ավելի նոր պրոցեսորներով, iOS-ի թարմացումն, ընդ որում, նշանակություն չունի։

Սմարթֆոնը հնարավոր չի լինի վերականգնել Home + Power վերագործարկման կոճակների միջոցով: Խնդիրը լուծել կարելի է միայն համապատասխան ծառայությունում, գրում է lenta.ru-ն։