16:26 , 12 փետրվար, 2016
Որպես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու՝ խորհրդարանի լիագումար նիստին կներկայացնի ՀՀԿ թեկնածու, Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը, ինչպես որոշվեց հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում:
Արման Թաթոյանի թեկնածության օգտին կողմ քվեարկեց հանձնաժողովի 12 անդամներից 7-ը, դեմ՝ 4 -ը: Իսկ Զարուհի Փոստանջյանի թեկնածության օգտին քվեարկեց 5 պատգամավոր` Էդմոն Մարուքյանը, Հովհաննես Մարգարյանը, Արծվիկ Մինասյանը, Տիգրան Ուրիխանյանը և ինքը՝ Զարուհի Փոստանջյանը:
Հանձնաժողովի անդամ Տիգրան Ուրիխանյանի կողմից առաջադրված Նարեկ Ալոյանը ստացավ 2 կողմ ձայն` Տիգրան Ուրիխանյանի և Արծվիկ Մանասյանի կողմից, ով, ի դեպ, բոլոր թեկնածուներին կողմ քվեարկեց։
Տեղեկացնենք, որ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի 12 անդամներից յուրաքանչյուրն իրավունք ուներ միաժամանակ քվեարկելու բոլոր թեկնածուների օգտին:
Ի դեպ, քվեարկությանը չէր մասնակցում Գագիկ Ջհանգիրյանը, ում վերաբերյալ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ նա ոչ միայն հեռացավ, այլ հասցրեց գովերգել իշխանական թեկնածուին: