Եվս մեկ բանկ ընդգրկվել է երեխայի ծննդյան նպաստի անկանխիկ եղանակով տրամադրման գործընթացում


16:14 , 12 փետրվար, 2016

Tert.am-ը գրում է.

2016թ. հունվարի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

 

Նպաստի գումարը կարող է վճարվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համապատասխան պայմանագիր կնքած բանկերից մեկում բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով (եթե ներկայացվել է շահառուի բանկային հաշվի համարը):

 

Եթե անձը բանկում չունի բանկային հաշիվ, ապա նպաստի գումարը փոխանցվում է բանկին:

 

Բանկը շահառուի անվամբ բացում է բանկային հաշիվ և այդ հաշվին է մուտքագրում նպաստի գումարը, որից հետո շահառուն կարող է անձնագրով ներկայանալ բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ գումարը: 2016 թվականի մարտի 1-ից՝ վերոնշյալ ընթացակարգով նպաստը վճարվելու է նաև ՎՏԲ Հայաստան բանկի միջոցով:
 

Ավելի վաղ գործընթացին միացել էին Հայբիզնեսբանկն ու Հայէկոնոմբանկը: Պայմանագիր կնքած բանկերի ցանկին կարելի է ծանոթանալ Ծառայության տարածքային բաժիններում և Ծառայության կայքում: