Եվրոնյուզը պնդում է, որ Հալեպը սիրիական զորքերից «պաշտպանում են» «ԻՊ»-ն և չափավոր ապստամբների ուժերը


14:30 , 12 փետրվար, 2016

Եվրոնյուզը պնդում է, որ Հալեպը սիրիական զորքերից «պաշտպանում են» «ԻՊ»-ն և չափավոր ապստամբների ուժերը: Ուշադրություն դարձրեցի՞ք՝ «պաշտպանում են», այլ ոչ թե, ասենք, կռվում կառավարական զորքերի դեմ կամ դիմադրություն ցույց տալիս պետական բանակին:

Դեռ լավ է չեն հայտարարում, թե «պաշտպանում են ժողովրդավարության կղզյակ Հալեպը սիրիական բարբարոս բանակից», որից հետո կարելի կլիներ եվրոպական մայրցամաքում ցույցեր կազմակերպել ի պաշտպանություն քաղաքի «հերոսական պաշտպանների»: