Պատմության մեջ այս օրը ՝ փետրվարի 12


11:18 , 12 փետրվար, 2016

1429 թ. – Հարյուրամյա պատերազմի ժամանակ տեղի ունեցավ Ռուվրեի ճակատամարտը, որտեղ անգլիացիները հաղթանակ տարան ֆրանսիացիների նկատմամբ:

1899 թ. – Գերմանական կայսրությունը Իսպանիայից գնեց Կարոլինյան և Մարիանյան կղզիները:

1912 թ. – Չինաստանում ավարտվեց Սինհայան հեղափոխությունը, որի արդյունքում կործանվեց Ցին դինաստիան:

1950 թ. – ստեղծվեց Եվրոպական հեռարձակողների միությունը:

1961 թ. – ԽՍՀՄ-ից տիեզերք ուղարկվեց «Վեներա-1» ավտոմատ միջմոլորակային կայանը, այն Վեներա մոլորակի ուսումնասիրության համար ստեղծված առաջին կայանն էր:

2009 թ. – ամերիկյան Colgan Air ընկերության ինքաթիռը վթարի ենթարկվեց Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքում, զոհվեց 50 մարդ: