ՆԱՏՕ-ն կընդլայնի իր ռազմական ներկայությունը Արևելյան Եվրոպայում


04:19 , 12 փետրվար, 2016

Tert.am–ը գրում է.

ՆԱՏՕ-ում հավանություն են տվել Արևելյան Եվրոպայի երկրներում սեփական ռազմական ներկայության ընդլայնմանը, հայտնում է «Էխո Մոսկվին»:
Համապատասխան որոշում են կայացրել Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարները: Իսկ կառույցի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ սա պատասխան է Ռուսաստանի ռազմական քաղաքականությանը:

Սթոլթենբերգի խոսքով ՆԱՏՕ-ի ընդլայնումը կարող է ենթադրել արձագանքման ուժերի կոնտինգենտի ավելացում՝ ընդհուպ մինչև 40 հազար մարդ:
Պաշտոնական Մոսկվան քննադատել է այս մտադրությունը, հայտարարել, որ սա սպառնալիք է Եվրոպայում կայունությանն ու անվտանգությանը: