00:39 , 12 փետրվար, 2016
ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատը միաձայն քվեարկել է Հյուսիսային Կորեայի դեմ ամերիկյան պատժամիջոցների խստացման օգտին:
BBC-ն հայտնում է, որ պատճառը վերջերս Փհենյանի կողմից փորձարկված բալիստիկ հրթիռի արձակումն է:
Ավելի վաղ պատժամիջոցներին կողմ էր քվեարկել նաև ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը: Այժմ համապատասխան որոշումը պետք է ստորագրի երկրի նախագահ Բարաք Օբաման:
Մինչև Հյուսիսային Կորեան պնդում է, թե փորձարկումն անց է կացվել իր տիեզերական ծրագրի շրջանակներում, միջազգային հանրությունը Փհենյանին կասկածում է միջուկային զենքի փոխադրման նպատակով միջոցների ստեղծման համար: