Այս անգամ Ձեզ կպատմենք 10 մեծանուն տղամարդկանց մասին, ովքեր սեփական օրինակով ապացուցել են, որ կյանքն՝ առանց սեքսի ևս մեծերի համար կարող է լինել․․․
11-րդ դարում ապրած Անգլիայի այս թագավորն այնքան քիչ էր հետաքրքրված սեքսով, որ սիրով չէր զբաղվում ոչ միայն իր օրինական կնոջ հետ, ինչը նորմալ կլիներ այն ժամանակաների համար, այլ նույնիսկ ուրիշների կանանցն հետ, ինչն արդեն իրոք տարօրինակ էր։ Եվ զարմանալի չէ, որ նրանով էլ ավարտվեց Ուեսսեկսյան արքայատոհմը․․․
Որպեսզի գայթակղեին Նյուտոնին, նրա ժամանակակից կանայք ոչ միայն պետք է «խնձոր» առաջարկեին նրան, այլ ըստ երևույթին պետք է այդ «խնձորը» նրա գլխին գցեին։ Ըստ ամենայնի, նման ֆիզիկական փորձ ձեռք բերել ցանկացողներ այդպես էլ չգտնվեցին։
Տեսլային հերիք էր արդեն իսկ այն, որ նա դարձավ էլեկտրականության հայրը, իսկ այլ երեխների մեծ գյուտարարը չէր ցանկանում։ Ավելին, նա հպարտանում էր իր անմեղությամբ՝ համարելով այն իր հաջողակության գրավականներից մեկը։
Նույնիսկ դժվար է պատկերացնել, թե քանի կնոջ նա կարող էր գայթակղել իր հեքիաթներով։ Դժվար է, որովհետև նա այդպես էլ չարեց դա ու մահկանացուն կնքեց անմեղ։
Հավերժական երեխա Պիտեր Պենին ստեղծողը վստահաբար ինքն էլ չէր ցանկանում հրաժեշտ տալ մանկությանը։ Նրա միակ ամուսնությունը այդպես էլ անկողին չհասավ։
Հայտնի իմպրեսսիոնիստը բոլոր պարուհիներին գերադասում էր տաք լոգանքը։ Մի անգամ, հարցին, թե ինչո՞ւ իր կտավների վրա կանայք գրավիչ չեն, նա պատասխանեց․«Կանայք սկզբունքորեն գրավիչ չեն»։
Մի անգամ դանիացի մտավորական Կյերկեգորը սիրահարվեց մի աղջկա։ Նա հասավ նրա լավ նախատրամադրվածությանը և առաջարկեց ամուսնանալ, հետո անսպասելիորեն խզեց կապը՝ սկանդինավյան տրտմության դատապարտելով թե իրեն, թե իր ընտրյալնեին։ Դրանից հետո, նա գրեց փայլուն ու նյարդայնացնելու աստիճան աազնվամիտ «Գայթակղողի օրագիրը» և վերջ։ Նա այլևս չնկատվեց որևէ այլ սիրային կապերի մեջ։
Այս տաղանդավոր իլյուստրատորն ու պոետը չէր կարող կանանց հետ այլ հարաբերություններ ունենալ, քան ընկերականն է։ «Անգամ եթե գտնվի այն խիզախ օրիորդը, ով կկարողանար ընկալել կիսակյուր ու աղքատ աստմատիկի ներքին գեղեցկությունը, ում քիթը կհարուցեր ցանկացած փղի նախանձը, միևնույն է, էպիլեպտիկի համար ամուսնությունն անհնար է ըստ օրենքի», - ասում էր նա։
Լրագրող ու ճանապարհորդ այս անգլիացին, ով հայտնի դարձավ իր «Բժիշկ Լիվինգսթո՞ն, ես կարծում եմ» ֆրազի համար, ամուսնացած էր, բայց հենց առաջին ամուսնական գիշերը նա իր կնոջը հաղորդեց, որ սեքսը՝ կենդանիներին հարիր բան է․․․
Բրախմաչարյա ուխտը կատակ բան չէ․․․