Ինչպես են անցնում «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի նկարահանումները


15:15 , 11 փետրվար, 2016

«Փախիր կամ ամուսնացիր» Ֆիլմը պատմում է մի սովորական տաքսու վարորդի՝ Աղասիկի մասին, ով վարում է ոչ այնքան սովորական մեքենա՝ «Հրթիռ» («Ракета»), որն անչափ սիրված է զբոսաշրջիկների կողմից: Այն նախագծվել և պատրաստվել է Երևանի ավտոմոբիլային գործարանի ինժեներ-կոնստրուկտոր Արշավիր Խոջոյանի՝ Աղասիկի հոր կողմից: Գլխավոր հերոսը կենսուրախ ու փոքր-ինչ անլուրջ բնավորության տեր մարդ է: Սակայն, մի օր Աղասիկի կյանքը կտրուկ փոխվում է, երբ նրա մեքենան է նստում հարսնացու Սաթենիկը, ով փախչում է իր իսկ սեփական հարսանիքից… Արկածային իրավիճակներ, լարված սյուժե, անկրկնելի հումոր և հոյակապ դերասանական խաղ Մկո-Իվետա զույգի կողմից: Ներկայացնում ենք լուսանկարներ ֆիլմի նկարահանման ընթացքից: