ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Սիրիայում կրակի դադարեցման հարցը քննարկելու պատրաստակամության մասին


13:16 , 11 փետրվար, 2016

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանը պատրաստ է քննարկել Սիրիայում հրադադարի հնարավորությունը՝ մյունխենյան կոնֆերանսի ընթացքում, տեղեկացնում է ТАСС-ը։

 

Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը։

 

«Մենք պատրաստ ենք քննարկել կրակի դադարեցման ձևերը»,-ասել է նա։

 

Գատիլովը հավելել է, որ այդ մասին քննարկումը տեղի կունենա Մյունխենում։

 

Ավելի վաղ Reuters գործակալությունն աղբյուրների հղումով տեղեկացրել էր, որ Ռուսաստանն առաջարկել է Սիրիայում հրադադար սահմանել մարտի մեկից։