Այսօր Յան Պորտերֆիլդի տարեդարձն է. շնորհավո՛ր, մեծ մարդ, մեծ մարզիչ


12:04 , 11 փետրվար, 2016
Այսօր` 70 տարի առաջ, ծնվեց մի մարդ, ով նոր շունչ հաղորդեց հայկական ֆուտբոլին։ Ով հույս ներշնչեց մեզ բոլորիս, որ մենք կարող ենք և պետք է հաղթենք։ Ով մի քանի ամիսների ընթացքում կարծես արեց անհնարինը, այն է միավորեց հայերիս։ Ով իր կյանքի գնով օրինակ ծառայեց մեզ բոլորիս ու ապացուցեց, որ անհնարին ոչինչ չկա ուժեղ և բարի մարդու համար։
Այսօր Յան Պորտերֆիլդի տարեդարձն է: Շնորհավո՛ր մեծ մարդ, շնորհավոր մեծ մարզիչ։