Tert.am-ը գրում է.
Անսպասելի խնդրի է բախվել 44-ամյա Թյուրքան Էգրիբոյունը` գյուղացի կին Թուրքիայի արևմտյան Մանիսա նահանգից։ Նա հաջողությամբ ավանակներ է բազմացնում, որոնց կաթը մեծ տարածում ունի և սպառվում է ամբողջ Թուրքիայում: Սակայն նման հրաշալի բիզնեսը զարգացնելը գնալով ավելի բարդ է դառնում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Պատճառն այդ կենդանիների գնի ոչ պակաս արագ աճն է։ Նախկինում այդ կենդանիներին հնարավոր էր գնել 68 դոլարով, իսկ այժմ` 340 դոլարով, և այն էլ՝ պետք է լավ փնտրել։
«Սովորաբար, մեր գյուղում ավանակներին միմյանց վաճառում են 200 լիրայով, իսկ այժմ, երբ ես խնդրում եմ վաճառել, ապա արժեքն անմիջապես բարձրանում է մինչև 1000 լիրա: Այժմ դժվար է հարմար գնով գնել, հատկապես ձմռանը, թեև մենք փնտրում ենք ամբողջ նահանգում»,- պատմել է կինը:
Հավանաբար, համագյուղացիներն իմացել են, որ Թյուրքանը լավ եկամուտ է ստանում ավանակների կաթի դիմաց` մոտ 34 դոլար 1 լիտրի համար, և փորձում են իրենք էլ գումար վաստակել։
Ավանակի կաթն, ըստ կնոջ, օգնում է շատ հիվանդությունների դեպքում` քաղցկեղ, ասթմա, բրոնխիտ: Այն ամրապնդում է մկանները և լավացնում արյունը: Եվ ամենակարևորը` բարձրացնում է իմունիտետը:
Ավանակն օրական տալիս է ընդամենը 2 լիտր կաթ, մինչդեռ կովը` մինչև 40 լիտր: Այդ պատճառով էլ ավանակի կաթը թանկարժեք է։