Lևոն Զուրաբյանը՝ պատգամավոր-երեսփոխա՞ն, թե՞ երկերեսանի


10:36 , 11 փետրվար, 2016
«Ռեժիմի դեմ պայքարողները» անընդհատ խոսում են միասնականության անհրաժեշտության մասին, բայց այդ միասնականությունը նրանց մոտ այդպես էլ չի ստացվում ու չի էլ ստացվի, որովհետև իրենց բնույթը, էությունը դա թույլ չի տալիս: Կեղծավոր, երկերեսանի էությամբ ու իրականում միայն սեփական շահերի մասին մտածելով միասնականության չեն հասնում: Այդպիսինն է օրինակ բոլորիս հայտնի Լյովիկ Զուրաբյանը, ով, մեր տեղեկություններով, վերջին շրջանում իր մտերիմների հետ պարբերաբար քեֆեր է կազմակերպում իր տանը և այդ քեֆերի ժամանակ քննադատում է «Նոր Հայաստանին»: Ասում են՝ նույնիսկ մոռացել է ՀՀ իշխանություններին:

Ու մի հետաքրքիր հարց էլ՝ «աշխատավարձով ապրող» պատգամավորը՝ Լյովիկ Զուրաբյանը, ինչպե՞ս է կարողանում այդքան հաճախ քեֆեր կազմակերպել, ինչո՞վ են պայմանավորված այդ քեֆերը, միգուցե ԼՏՊ-ի բացակայությա՞մբ…

Արդյո՞ք նրա կուսակիցները դա չեն նկատել: