Եզդի կանայք զինվել են և մտադիր են ետ նվաճել Մոսուլը


06:08 , 11 փետրվար, 2016

Tert.am–ը գրում է.

Եզդի կանայք, որոնց «Իսլամական պետության» զինյալները՝ որպես սեքս-ստրուկ էին պահում, զորախումբ են կազմել և որոշել են ետ նվաճել իրաքյան Մոսուլ քաղաքը, որը գտնվում է իսլամիստների վերահսկողության տակ:

Ինչպես հայտնում է The Independent-ը` իրենց նպատակն իրականացնելու համար զինված կանայք միացել են քուրդ աշխարհազորայինների «Փեշմերգա» խմբավորմանը: Նրանցից 100-ն արդեն վերապատրաստում են անցել և պատրաստվում են մասնակցել ռազմական գործողություններին:
Եվս 500 կին վերապատրաստում է անցնելու: Նրանց բոլորի տարիքը տատանվում է 17-37-ի սահմանում: