Հրապարակվել է Մարսում երբեմնի գոյություն ունեցած լճի լուսանկարը


04:18 , 11 փետրվար, 2016

Tert.am–ը գրում է.

ԱՄՆ Թուսոն քաղաքի Մոլորակաբանության ինստիտուտը  հրապարակել է Մարսի այն հատվածի լուսանկարը, որտեղ ավելի քան 3 մլրդ տարի առաջ կարող էր  բնակեցված լիճ գտնվել:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը`  Planetary and Space Science-ին հղումով, հետազոտության հեղինակ Ալեքսիս Ռոդրիգեսի խոսքով` լիճը գտնվել է Մրասի խոշորագույն Գիշերվա լաբիրինթոսում:
Լիճը սնուցվել է  ենթամակերեսային աղբյուրներից, իսկ  ջերմաստիճանային պայմանները բարենպաստ են եղել կյանքի գոյության համար:
Հնագույն լճի հավանական պայմաններն ուսումնասիրելու համար գիտնականը ամռանը մտադիր է մեկնել Տիբեթ, որտեղ ջրային մարմինների պայմանները, ըստ գիտնականի, նման են մարսիականին: