Անքուն մտքեր...


23:36 , 7 հունվար, 2013

 


Հանգիստ ու խաղաղ քնած էր քաղաքն իմ հարազատ...
Բայց անքուն էի ես, ու օրը արդեն լուսանում էր...
Հոգնել էի ուժեղ լինելուց կամ ավելի ճիշտ ուժեղ երևալուց...

Աչքեր էի ուզում տեսնել բարի, որ նրանք գոնե ինձ մխիթարեին, 
Եվ շուրթեր կուզեի տեսնել ես, որ գեթ մեկ անգամ կարողանային սեր խոստովանել, միայն թե անկեղծ...