Մեքսիկայում Հռոմի Պապի անվտանգությունը կապահովի 20.000 ոստիկան


23:34 , 10 փետրվար, 2016
Tert.am-ը գրում է.
Մեքսիկաի մայրաքաղաքի իշխանությունները որոշել են զգալիորեն ավելի մեծ անվտանգության միջոցառումներ նախաձեռնել Հռոմի Պապի այցի ժամանակ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ կաթոլիկ եկեղեցու առաջնորդին այցի ժամանակ 20 հազար իրավապահ կպաշտպանի:

Վեց օր շարունակ նրանք քաղաքի պատմական կենտրոնում, միջազգային օդանավակայանում և Վատիկանի ներկայացուցչության տարածքում ծառայություն կիրականացնեն ուժեղացված ռեժիմով:

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Մեքսիկա կայցելի փետրվարի 12-ին: