Բուլղարիան պաշտոնապես առաջադրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի իր թեկնածուին


22:06 , 10 փետրվար, 2016
Tert.am-ը գրում է.
Բուլղարիան ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել է իր թեկնածուին՝ ի դեմս ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի:
 
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այս պաշտոնական առաջադրումը հաստատված է Բուլղարիայի ԱԳՆ-ի կողմից:

Բուլղարիայի արտգործնախարար Դանիել Միտովի ստորագրած և ՄԱԿ-ին հղված նամակում ասվում է, որ Բոկովան իր փորձի շնորհիվ կարող է լինել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջիկա ընտրարշավի նշանակալից թեկնածուներից: