19:20 , 10 փետրվար, 2016
«ՀՀԿ-ն շատ հավանական է համարում ՀՅԴ-ի հետ համագործակցությունը: ՀՅԴ-ի հետ կա կառավարման համակարգում միասնական աշխատանքի նախնական համաձայնություն»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ դրա մասին վերջնական տեղեկությունները կլինեն այս շաբաթվա վերջին:
Լրագրողների հարցերին, թե կոնկրետ որ պաշտոններն են հանձնվելու ՀՅԴ-ին, Շարմազանովը չպատասխանեց, բայց հայտարարեց, որ մամուլում այդ մասին առկա տեղեկությունների մի մասը ճիշտ են, մի մասը` ոչ:
Այդուհանդերձ, ՀՀԿ խոսնակը չթաքցրեց, որ ՀՅԴ-ին կհանձնվեն ոչ միայն պետական համակարգի, այլև տարածքային կառավարման համակարգի` որոշ մարզպետների պաշտոններ: