Pastinfo.am-ը գրում է.
Այս պահի դրությամբ ՀՀ բոլոր քրեակատարողական հիմնարկներում կա 13 հացադուլավոր: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանից:
Հացադուլավորները հիմնականում բողոքում են իրենց քրեական գործերից:
Նշենք, որ հացադուլավորների թվում է նաև քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար: