Սխալմամբ դատապարտվածը 6 մլն դոլար փոխհատուցում է ստացել


14:52 , 10 փետրվար, 2016

3264e4d7-83ed-472d-9b53-1c943455bc48Araratnews.am-ը գրում է.

Սպանության համար  սխալմամբ 60 տարվա ազատազրկման դատապարտված ամերիկացին ազատ է արձակվել և 6 միլիոն դոլար փոխհատուցում ստացել, հաղոդում է CBS-ը:

59-ամյա Միգել Ռոմանը 1988 թվականին դատապարվել էր 19-ամյա աղջկա սպանության համար:

2008 թվականին, սակայն, կրկնակի գենետիկական փորձաքննություն էր իրականացվել, որով պարզվել էր, որ Միգել Ռոմանը կապ չունի սպանության հետ:

Արդյունքում Ռոմանը դատի է տվել երկրի իշխանություններին և բանտում անարդարացիորեն անցկացրած տարիների համար փոխհատուցում պահանջել: