Հռոմի պապը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան


14:40 , 10 փետրվար, 2016

pope-francis-600Araratnews.am-ը գրում է.

Այս տարվա սեպտեմբերին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այցելելու է Հայաստան, Ադրբեջան և Վրաստան, հաղորդում է TASS-ը:

Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս պապի հայաստանյան  այցի մասին խոսվում է դեռ անցյալ տարվանից:

Այս շաբաթ Հռոմի պապը շրջագայություն է իրականացնելու Լատինական Ամերիկայում: Այցի շրջանակներում վերջինս  կայցելի Կուբա և Հավանայի օդանավակայանում կհանդիպի Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին: