Բաշար ալ-Ասադի դեմ մահափո՞րձ է տեղի ունեցել


11:25 , 10 փետրվար, 2016
Փետրվարի 9-ի ուշ երեկոյան մի քանի տարածաշրջանային և միջազգային լրատվամիջոցներ միաժամանակ տեղեկատվություն են տարածել առ այն, որ մահափորձ է իրականացվել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ:
Ըստ տարածված հաղորդագրությունների՝ Բաշար ալ-Ասադի մոր՝ Անիսա Մախլուֆի հուղարկավորության ընթացքում, որը տեղի է ունեցել ալ-Ասադների հայրենի՝ Լաթակիայի Կարդահա բնակավայրում, սգո ավտոշարասյունը գնդակոծվել է ականանետերով: Նշվում է նաև, որ Սիրիայի նախագահի ավտոշարասյան ուղղությամբ առնվազն 5 ական է ուղարկվել. հրաձգության հետևանքով կան նաև զոհեր, մինչդեռ Սիրիայի նախագահը չի տուժել:
Ինչ խոսք, մահափորձի մասին լուրերը դեռ հակասական են, մինչդեռ միջադեպը եզակի չէ (Սիրիայի նախագահի դեմ ավելի վաղ ևս մահափորձ էր նախապատրրաստվել, բայց օտարերկրյա հատուկ ծառայությունների միջոցով), և եթե իրոք տեղի է ունեցել ու այն էլ Կարդահայում, ապա դա փաստում է այն մասին, որ կրկին օրակարգային է դարձել ալ-Ասադին ցանկացած եղանակով ասպարեզից հեռացնելու հարցը…