Աբխազիայի նախագահը հղիության արհեստական ընդհատումների արգելքի մասին օրենք է ստորագրել


10:28 , 10 փետրվար, 2016

Tert.am-ը գրում է.

Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան փետրվարի 8-ին ստորագրել է «Առողջապահության մասին» օրենքը, որը պարունակում է հղիության արհեստական ընդհատումների արգելքի մասին կետ, գրում է meduza.io-ն:

 

Հղիության արհեստական ընդհատման համար նշանակվում է պատիժ՝ քրեական օրենսդրության համաձայն։ Բացառություն է նախատեսված պտղի ներարգանդային մահվան դեպքում։

 

Օրենքը նաև նախատեսում է «չպլանավորված հղիության» դեպքում կանանց օգնություն տրամադրելու համար ծննդատներին կից ճգնաժամային հղիության կենտրոնների ստեղծում։