Ինչպիսին է եղել իրադրությունն առաջնագծում փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը


10:05 , 10 փետրվար, 2016
Իրադրությունն առաջնագծում

Փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն