23:09 , 9 փետրվար, 2016
Մելբուռնի համալսարանի գիտնականները միկրոսկոպիկ սարք են ստեղծել, որը թույլ է տալիս «մտքի ուժով» կառավարել էլեկտրոնային սարքավորումները:
Gazeta.ru-ի փոխանցմամբ` աշխատության արդյունքները հրապարակվել են Nature Biotechnology ամսագրում: Հետազոտության հեղինակների խոսքով` սարքավորումը փոխպատվաստվում է ուղեղում արյունատար անոթների միջով. էլեկտրոդների մատրիցան հասնում է ուղեղի որոշակի հատված, որտեղ գրանցում է նեյրոնների ակտիվությունը:
Այս գործառույթի շնորհիվ էլ տեղի կունենա տեխնիկայի կառավարումը: Սարքավորումն իրենից փոքր խողովակ է ներկայացնում, որը նախկինում վիրաբույժները փոխպատվաստում էին արյունատար անոթներում արյան շրջանառությունը բարելավելու համար:
Սարքը փորձարկվել է ոչխարների վրա, և 190 օր տևած փորձարկման ընթացքում կենդանիների մոտ առողջական փոփոխություն տեղի չի ունեցել: Գիտնականները մտադիր են ապագայում այն փորձարկել մարդկանց վրա: