Լոնդոնում անհայտ տղամարդն ինքնահրկիզվել է արքայազն Ուիլյամի նստավայրի դիմաց


19:26 , 9 փետրվար, 2016

Tert.am-ը գրում է.

Լոնդոնում անհայտ տղամարդը ինքնահրկիզման է դիմել` գտնվելով արքայազն Ուիլյամի նստավայր հանդիսացող Քենսինգտոնյան պալատի մոտակայքում:

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը`դեպքի վայր ժամանած օրինապահները տղամարդուն գտել են ամբողջովին կրակի մեջ: Բժիշկները փորձել են օգնություն ցույց տալ տուժածին, սակայն վերջինս մահացել է ստացված այրվածքներից:  

Ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ տեղի ունեցածը չեն դիտարկում ահաբեկչական սպառնալիքի տեսանկյունից: Միջադեպի հետաքննությունը շարունակվում է: