Տնական կրեմ՝ կակաոյի յուղից. անուշաբույր միջոց՝ սպիներից ազատվելու համար


14:22 , 9 փետրվար, 2016

Դիմահարդարման չափանիշները շատ արագ են փոփոխվում, բայց մեկ բան մնայուն է. Գեղեցիկ, խնամված դեմքը միշտ հաճելի է աչքի համար: Ցավոք, մեր դեմքն ապահովագրված չէ պրոբլեմատիկ մաշկ չունենալուց, այդ պատճառով էլ պետք է իմանալ առաջինը տնային պայմաններում պատրաստվող օգնության մասին:

rnosbzdp wttt gikskukvgc 3

Բաղադրիչներ

  • ¼ բաժակ կակաոյի յուղ
  • 1 ճաշի գդալ մեղր
  • ¼ բաժակ ձիթայուղ
  • 3-4 կաթիլ նարդոսի յուղ (լավանդա)

Պատրաստման եղանակը

1 Գոլորշու վրա հալեցրեք կակաոյի յուղը, ավելացրեք մնացած բաղադրիչները:

2 Երբ խառնուրդը հասնի սենյակային ջերմաստիճանի, դրեք այն սառնարան 20 րոպեով: Խառնուրդը պետք է պահել ապակե տարրայի մեջ:

3 Կրեմը քսեք մաշկին առավոտյան և երեկոյան, և քսելուց հետո նուրբ մերսեք մաշկը:

Մերսումը խթանում է արյան հոսքը դեպի դեմք: Դա մեծացնում է յուղի արդյունավետությունը, որն էլ իր հերթին քչացնում է սպիները և մաշկը դարձնում է հարթ և էլաստիկ:

Իսկ կրեմը բույրն ուղղակի հիանալի է: