Պատմության մեջ այս օրը՝ փետրվարի 9


10:47 , 9 փետրվար, 2016

1895 թ. – ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Հոլիոկ քաղաքում անցկացվեց վոլեյբոլի առաջին խաղը:

1920 թ. – Փարիզում համաձայնագիր ստորագրվեց Շպիցբերգենի կղզեախմբի օգտագործման վերաբերյալ, ներկայումս ստորագրող խմբի անդամ են մոտ 50 երկիր:

1960 թ. – ամերիկյան դերասանուհի Ջոան Վուդվարդի պատվին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվեց առաջին աստղը:

1998 թ. – ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից թույլատրվեց Հայ հեղափոխական Դաշնակցության գործունեությունը:

2010 թ. – Եվրախորհրդարանի կողմից հաստատվեց Եվրոպական Միության եվրահանձնաժողովի նոր կազմը: