Շվեդիայում 14 մարդ է ձերբակալվել, որոնք մտադիր էին հարձակում գործել ներգաղթյալների վրա


10:18 , 9 փետրվար, 2016

Tert.am-ը գրում է.

Շվեդիայի Նյունեսհամն քաղաքի ոստիկանները 14 մարդու են ձերբակալել` ներգաղթյալների հանդեպ բռնության գործողություններ նախապատրաստելու կասկածանքով, գրում է Корреспондент-ը` հղում անելով շվեդական ԶԼՄ-ներին:

 

Նշվում է, որ ձերբակալվածները հարձակումներ են պլանավորել ճամբարում, որտեղ ապրում են փախստականները:

 

Իրավապահները տեղեկություն են ստացել քաղաքում սպասվող անկարգությունների մասին: Կասկածյալների ձերբակալությունից հետո զննման ընթացքում հայտնաբերվել է մի քանի միավոր զենք։