Ամաչում եմ, որ նրանց հետ նույն օդն եմ շնչում, նույն ջուրը խմում, նույն հողի վրա կանգնում...


15:05 , 7 հունվար, 2013

Ես վախենում եմ այս հասարակությունից, ես անզոր եմ զգում այս հասարակության առաջ, որ կարողացավ անտարբեր լինել հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի ոճրագործությունների առաջ: Ով թքած ունի իր երկրի ճակատագրի, իր երեխաների ապագայի վրա, որ ընտրություններից ընտրություն պատրաստ ա հանդուրժել անհավատ ու անսրբություն բորենիների խրախճանքին ու բազմացմանը: Ով 15 տարի շարունակ ջայլամի նման ստրկաբար քծնում է ու շողոքորթում, ով իր երեխաների օգտագործման է տալիս բորենիերին ու փող մուրում, ով իր զավակի կայքն է վաճառում, ով...
Ես ամաչում եմ, որ նրանց հետ նույն օդն եմ շնչում, նույն ջուրը խմում, նույն հողի վրա կանգնում, նույն արևից սնվում ու դեռ չեմ կարողանում բազմատանջ հայրենիքս ազատագրել նրանցից...