16 ավտովթար 3 օրում. վիրավորվել է 28 մարդ


22:04 , 8 փետրվար, 2016

Bankoboev.Ru_razbitoe_steklo_avtomobilyaAraratnews.am-ը գրում է.

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպքից բացահայտվել է 26-ը:

Բացահայտվել է գողության` 18, խարդախության` 8, կողոպուտի եւ խուլիգանության` 1-ական, յուրացման եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման  2-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 5, մարմնական վնասվածք հասցնելու եւ ավազակային հարձակման 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետեւանքով 28 մարդ ստացել  է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: