Tert.am-ը գրում է.
Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը մեղսակից է Մայդանում սպանությունների կազմակերպմանը:
BBC-ի փոխանցմամբ, դատախազությունից ասել են, որ Յանուկովիչի առնչությամբ քրեական գործի հետաքննությունը գրեթե ավարտված է:
Առայժմ նշվել է, որ Յանուկովիչը «իր մարդկանց միջոցով է կազմակերպել սպանությունները Մայդանում»:
Շոկինը հույս է հայտնել, որ Ուկրաինայի արևելքում ճգնաժամի ավարտից հետո հնարավոր կլինի Յանուկովիչին պատասխանատվության ենթարկել:
2014-ի ձմռանը Կիևում բողոքի ակցիաների ժամանակ 106 մարդ է սպանվել, հազարը վիրավորվել: Զոհվել է նաև 19 իրավապահ: