Էգեյան ծովում փախստականներ են խեղդվել


21:15 , 8 փետրվար, 2016

maxresdefaultAraratnews.am-ը գրում է.

Էգեյան ծովում Թուրքիայից դեպի Հունաստան փախստականների տեղափոխող նավակ է խորտակվել, հաղորդում է Reuters-ը:

Համաձայն թուրքական առափնյա ծառայության տվյալների` խեղդվել է 22 մարդ:

Հիշեցնենք, որ Սիրիայի ճգնաժամի համատեքստում առաջացած գաղթականների ահռելի հոսքը դեպի Եվրոպա, որն իրականացվում է Թուրքիայի և Հունաստանի տարածքներով, Էգեյան ծովում նմանատաիպ բազմաթիվ ողբերգությունների պատճառ է դարձել: