16:00 , 8 փետրվար, 2016
Օրեր առաջ Թայվանի հարավային հատվածի Թայնան քաղաքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 38 մարդ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, բնակելի բարձրահարկ շենքը, որը փլուզվել է 6.4 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումների հետևանքով, իրականում այդքան էլ ամուր չի եղել ու չի համապատասխանել անվտանգության սահմանված չափանիշներին:
Բրիտանական պարբերականի հրապարակած լուսանկարներում երևում է, որ փլուզված շենքի պատերն իրականում ներսից լցված են եղել բուսայուղի մետաղական դատարկ տարաներով: Իշխանությունները հայտնել են, որ դեպքի առնչությամբ հարուցվելու է քրեական գործ:
Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ փրկարարները փորձում են փլատակների տակից դուրս հանել 125 մարդու, որոնք արգելափակված են մնացել բետոնե պանելների տակ:
The Guardian-ը հավելում է, որ Թայնանի քաղաքապետի կանխատեսմամբ՝ զոհերի թիվը հասնելու է 100-ի: