Էդուարդ Շարմազանովը և Սերբիայի ԱԺ նախագահն այցելել են Ծիծեռնակաբերդ


15:06 , 8 փետրվար, 2016

Tert.am-ը գրում է.

Պաշտոնական այցով Հայաստան այցելած Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ փետրվարի 8-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր.տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։


Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Մեծ եղեռնի հուշահամալիրին, ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, խոնարհումով եւ լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը:


Սերբ խորհրդարանականները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանության մասին պատմող նյութերին եւ լուսանկարներին: Սերբիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մայա Գոյկովիչը գրառում է կատարել հուշամատյանում: