Դհոլահար Էֆոյի գեղեցկուհի կինը նրան երեխա է պարգևել


15:00 , 8 փետրվար, 2016

Հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների հետ աշխատող հայտնի դհոլահար Էֆոն հայր է դարձել։ 2014 թվականին Արման Հովհաննիսյանի քավորությամբ ամուսնացած Էֆոյի և մասնագիտությամբ ատամնաբույժ Քրիստինայի առաջնեկը երեկ է լույս աշխարհ եկել։ Քրիստինան Էֆոյին որդի է պարգևել։

Նորաթուխ մայրիկն ու փոքրիկն իրենց լավ են զգում։ Վաղը նրանց դուրս կգրեն հիվանդանոցից։