Կլորացած փորիկով լուսանկար, որը հաստատում է Սիրուշոյի երկրորդ երեխայի սպասելու փաստը


12:32 , 8 փետրվար, 2016

Այն, որ Սիրուշոն նախընտրում է իր անձնականը հնարավորինս չհանրայնացնել, գաղտնիք չէ։ Սակայն գաղտնիք չէ նաեւ, որ նրա անձնականին վերաբերող ցանկացած թեմա միշտ էլ հայտնվում է ուշադրության կենտրոնում։ Վերջերս շրջանառվում են երգչուհու երկրորդ երեխային սպասելու լուրերը: 

Երգչուհու մենեջեր Նունե Խուրշուդյանը՝ որոշ ժամանակ առաջ լրատվամիջոցների հարցին ի պատասխան նշել էր. «Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Սիրուշոյի անձնականին վերաբերող հարցերին մենք չենք պատասխանում․ոչ  ժխտում ենք, ոչ էլ` հաստատում»։

 Համացացնում է հայտնվել մի լուսանկար, որտեղ պարզ երևում է Սիրուշոյի կլորացած փորիկը: