Բրյուսելում արտակարգ վայրէջք է կատարել 140 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը


05:41 , 8 փետրվար, 2016

Tert.am–ը գրում է.

Brussels airlines ավիաընկերության ինքնաթիռը, որի ներսում եղել է 140 ուղևոր, կիրակի առավոտյան պարտադրված վայրէջք է կատարել Բրյուսելի միջազգային օդանավակայանում շարժիչի մեջ հայտնված թռչունի պատճառով, գրում է korrespondent.net-ը:

Թռիչքից մի քանի րոպե անց անձնակազմից տեղեկություն է ստացվել, որ շարժիչում շարժում է գրանցվել: Որոշում է կայացվել վերադառնալ, ինքնաթիռը բարեհաջող կերպով վայրէջք է կատարել:

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ ինքնաթիռի շարժիչում թռչուն է հայտնվել: Բրյուսել-Մարաքեշ չվերթի ուղևորները կթռչեն նշանակման վայր այլ օդանավով: