Գետնանցումի միզահոտի համար պետք է հայհոյել առաջինը միզողին


15:59 , 7 փետրվար, 2016
Գետնանցումի միզահոտի համար պետք է հայհոյել առաջինը միզողին: Նրանից հետո ամեն մտնող զգալով հոտը, մտածում է, որ ինքը ոչ մի վատ բան չի անում, այդտեղ ուղղակի զուգարան է: Չնայած նրանց էլ պետք է հայհոյել, բայց ոչ նույն խորությամբ, ընդգրկունությամբ, դաժանությամբ ու իմաստավորված, ինչպես առաջինին:
Բայց բնությունն ու լիքը մարդիկ մաքրում են գետնանցումը, ու նորից ի հայտ են գալիս առաջինները:

Հ.Գ.Բոլոր համընկնումները քաղաքականության հետ պատահական են: Էն տուրիզմ զարգացնող բիոզուգարաններն ի՞նչ եղան։