Հյուսիսային Կորեան հայտարարել է հերթական հրթիռի արձակման մասին


15:26 , 7 փետրվար, 2016
Lragir.am-ը գրում է․
Հյուսիսային Կորեան հայտարարել է արբանյակով հրթիռի հաջող արձակման մասին: Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդման համաձայն՝ հրթիռակիրն արձակվել է Սոխե տիեզերակայանից: Արձակումից 9 րոպե անց արբանյակը հասել է համապատասխան ուղեծրին:

Փհենյանի քայլը դժգոհություն է առաջացրել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ են հրավիրել:
Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հյոն ՄԱԿ-ին կոչ է արել կոշտ միջոցառումներ ձեռնարկել Փհենյանի դեմ՝ վերջինիս գործողությունները «աններելի սադրանք» անվանելով: