Թեյլոր Սվիֆթն իր բջջային խաղը կունենա


00:35 , 7 փետրվար, 2016

1-(1)Glu Mobile ընկերությունը հայտարարել է նոր բջջային խաղի մշակման մասին, որի աստղը կդառնա ամերիկացի հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթը: Կողմերը համագործակցության մասին մի քանի տարով համաձայնագիր են կնքել:

«Մենք հասկանում ենք, որ Թեյլորն ու ամբողջ աշխարհում նրա երկրպագուները նախատեսում են նոր և հատուկ խաղային փորձ: Մենք հստակ մտադիր ենք ստեղծել գեյմփլեյի նոր տարրեր` Թեյլորի արտասովոր կրեատիվության շնորհիվ»,- հայտարարել է Glu Mobile-ի ղեկավար Նիկոլո դե Մասին:

Խաղը բջջային հեռախոսներին հասանելի կլինի 2016-ի երկրորդ կեսին: