Ադրբեջանական կողմը նորից ակտիվացել է հայկական պետությունների հետ սահմանում


00:17 , 7 փետրվար, 2016
Իրավիճակը լարված է, ինչը ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն հակամարտությունն իր օգտին կարգավորելու ոչ մի ճանապարհ չի տեսնում և փորձում է գոնե թե թույլ չտա, որպեսզի Արցախի կայացած անկախությունը սովորական դառնա միջազգային հանրության ընկալումներում։ Սա ընդամենը ժամանակ շահելու փորձ է՝ առանց հստակ հաշվարկի, թե ինչ կտա այդ ժամանակն Ադրբեջանին։ Այնինչ, եթե մի քիչ ավելի խելոք լինեին, կտեսնեին, որ հենց այդ սադրանքներն ու սահմանում իրավիճակն անընդհատ լարելու ադրբեջանական փորձերն են, որ մեծացնում են Արցախի աշխարհաքաղաքական դերը որպես տարածաշրջանային կայունության երաշխավոր և մոտեցնում հայկական երկրորդ պետության միջազգային ճանաչման օրը։